
Մարտի 20-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականը կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ: Առաջին խաղը կանցկացվի մարտի 20-ին՝ Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին, «Դինամո Արենայում»:
«Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին․ հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Տոմսերի արժեքը կկազմի 20, 40, 70 և 100 լարի, իսկ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ձեռք բերել առավելագույնը չորս տոմս։ Անվտանգության միջոցառումներից ելնելով՝ վրացի երկրպագուներին թույլ չեն տա այցելել հայ երկրպագուների համար նախատեսված առաջին կարգի 9-րդ և 10-րդ սեկտորները։
Երկու հանդիպումների տոմսերը վաճառվելու են միայն առցանց՝ TKT.GE-ի կողմից: