Բաժիններ՝

Համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք են հայտնաբերել

Փետրվարի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծ Մանթաշ գյուղի 68-ամյա մի բնակիչ ապօրինի հրազեն է պահում։

Տեղեկությունները ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են 68-ամյա տղամարդու բնակության վայր։ Տանտերն իրավապահներին է ներկայացրել մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, որի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չուներ։

Հրացանը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս