
Մատվիենկոն կմեկնի նաև Թուրքիա

Փետրվարի 27-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի պաշտոնական հրավերով կմեկնի Թուրքիա։
Նախատեսվում է, որ կողմերի միջև կկայանա առանձնազրույց, որից հետո խորհրդարանում Քուրթուլմուշը և Մատվիենկոն կնախագահեն միջպատվիրակությունների բանակցությունները և հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Վալենտինա Մատվիենկոն այցելելու է Երևան՝ «հայ-ռուսական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։ Սակայն հաղորդագրության մեջ, թե երբ է Մատվիենկոն այցելելու Հայաստան։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 23-ին էլ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էր մեկնել Թուրքիա և հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։