Էրդողանի գլխավորությամբ կգումարվի կառավարության նիստ

Փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի կառավարության նիստ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նիստի ընթացքում օրակարգային հարցերի թվում կլինեն տնտեսության վերաբերյալ հարցեր, ռուս-ուկրաինական պատերազմը և իրավիճակը Սիրիայում ու Գազայում։ Ակնկալվում է, որ կքննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղ բանակցություներում Թուրքիայի դերի հետ կապված հարցեր։

Նախատեսվում է, որ վերջին շրջանում սկսված գնաճի նվազման գործընթացից բացի կքննարկվեն Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների իջեցման ազդեցությունները տնտեսության վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728