«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում ստիպված ենք լինել իրատես». Թուրքիայի արտգործախարար

Թուրքիայի արտգործախարար Հաքան Ֆիդանն ամերիկյան Bloomberg գործակալության հեռուստահաղորդման ուղիղ եթերում անդրադարձել է օրակարգային հարցերի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ԱՄՆ դիրքրոշման մասին հարցին՝ Ֆիդանն ասել է.

«Ես վստահ չեմ, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում նախորդ կառավարությունը դեմ կամ կողմ է եղել: Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ սա նոր քաղաքականություն չէ»:

Բացի այդ, Ֆիդանը հայտարարել է, որ (ռուս-ուկրաինական պատրեազմին վերջ տալու համար։- խմբ.) պետք է համաձայնեցվի ոչ միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, այլև անվտանգության երաշխիքների վերաբերյալ այդ երկրի պահանջը:

Նա նաև ընդգծել է, որ  դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ որևէ բան չի կարող ասել՝ միաժամանակ նշելով, որ ստիպված են իրատես լինել:

«Մեր նախագահի պաշտոնական դիրքորոշումը սա է»,- հավելել է Ֆիդանը:

Տեսանյութեր

Լրահոս