Բաժիններ՝

Թուրքիան 1-ին տասնյակում է՝ ներդրումների միջոցով քաղաքացիություն ստացողների քանակով

Բնակության և քաղաքացիության պլանավորման «Հենլի և գործընկերներ» ընկերությունը հրապարակել է իր «Ներդրումային միգրացիոն ծրագրերի» 2025թ. զեկույցը, որտեղ գնահատվում են ներդրումների միջոցով քաղաքացիություն շնորհող երկրները:

Զեկույցի համաձայն՝ Մալթան արդեն 10-րդ տարին անընդմեջ առաջատար դիրք է զբաղեցնում քաղաքացիության գլոբալ ծրագրերի ինդեքսում: Միևնույն ժամանակ, Թուրքիան 64 միավորով 7-րդ տեղն է զբաղեցրել ներդրումային քաղաքացիություն շնորհող երկրների շարքում:

Այս կապակցությամբ «Հենլի և գործընկերներ» ընկերության Թուրքիայի մասնաճյուղի տնօրեն Բուրաք Դեմիրելը նշել է.

«Այնպիսի գործոնները, ինչպիսիք են ռազմավարական դիրքը և եվրոպական, ասիական ու մերձավորարևելյան շուկաներ մուտք գործելու հնարավորությունը, Թուրքիան դարձնում են կարևոր նշանակետ այն ներդրողների համար, որոնք փնտրում են այլընտրանքային քաղաքացիություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս