
Էվերեստի ձյան ծածկը նահանջել է 150 մետրով

Սառցադաշտաբան Մաուրի Պելտոն, վերլուծելով ՆԱՍԱ-ի արբանյակային պատկերները, հայտնել է, որ Էվերեստի ձյան գիծը 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվարը բարձրացել է 150 մետրով: Սա վկայում է կլիմայի տաքացման և ձյան ծածկույթի նվազման մասին:Այս մասին տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ պատճառն ավելի չոր ու տաք ձմեռն է, ինչպես նաև ինտենսիվ գոլորշիացումը։
2024 թվականի դեկտեմբերը Նեպալում 20-25%-ով չոր է եղել նորմայից, ինչը հանգեցրել է երաշտի և անձրևների կրճատմանը: 2025 թվականի հունվարին միտումը շարունակվել է, Էվերեստի վրա թափվող ձյունն այլևս չի պահպանվում, իսկ սառցադաշտերը շարունակում են նահանջել նույնիսկ 6000 մետրից բարձր բարձրությունների վրա:
Արբանյակային մոնիտորինգը գրանցում է այս գործընթացները իրական ժամանակում՝ օգնելով գիտնականներին կանխատեսել Հիմալայներում հետագա փոփոխությունները: