
Վերջին օրերին USAID-ի շուրջ 500 աշխատակից է կրճատվել․ NYT

Վերջին օրերին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մի քանի ենթաբաժիններից շուրջ 500 աշխատակից է հեռացվել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով, Աջակցության և օգնության գրասենյակից մոտ 200 փորձագետ է կրճատվել, որից հետո մնացել է 10-ից ավելի աշխատակից, որոնց պարտականությունների մեջ է մտնում բնական աղետներին և զինված հակամարտություններին արագ արձագանքելը։ Պարբերականը նշում է, որ ենթաբաժնից հեռացվածներից շատերն աշխատել են Աֆղանստանում, Սիրիայում և Ուկրաինայում։
Անցումային նախաձեռնությունների գրասենյակը, որը մասնագիտացած է ժողովրդավարացմանն աջակցելու գործում, զրկվել է 36 աշխատակցից:
Եվս 200 մարդ ազատվել է աշխատանքից Մարդասիրական օգնության գրասենյակից։ Դրա աշխատակիցներից երկուսը հայտնել են, որ կրճատման ծանուցման նամակները կաղապարային էին և որևէ մանրամասներ չեն պարունակել: