Բաժիններ՝

ԱՄՆ-ն Մեքսիկայից պահանջում է մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների վրա. Bloomberg

Վաշինգտոնի վարչակազմը Մեքսիկայից պահանջել է ներմուծման մաքսատուրքեր սահմանել Չինաստանի ապրանքների վրա՝ սեփական արտադրանքը ամերիկյան սահմանափակումներից պաշտպանելու համար։ Այս մասին հայտնում են Bloomberg գործակալության աղբյուրները։

Նրանց տեղեկություններով, այս սխեմայի մասին հայտնել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը Մեքսիկայի էկոնոմիկայի նախարար Մարսելո Էբրարդի հետ փետրվարի 20-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ։

Աղբյուրները չեն հստակեցրել, թե ինչպիսին է եղել Էբրարդի արձագանքը հանդիպման ժամանակ, սակայն ավելի ուշ X-ում նա գրել է «կառուցողական երկխոսության սկզբի» մասին և հայտարարել փետրվարի 24-ից համատեղ աշխատանքի մեկնարկի մասին։

Հանդիպմանը ամերիկյան կողմից ներկա են եղել նաև առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի թեկնածու Ջեյմիսոն Գրիրը և Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728