
Իշխանությունը օպերացիա նախապատրաստեց հետագայում Էդգար Ղազարյանին ազատությունից զրկելու համար. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյնաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը:
Փաստացի, այն տիրույթը, որտեղ Էդգարը խոսում և գործում էր` «ականապատվեց», որովհետև ցանկացած շարժ, այդ սեկտորից դուրս, կարող է բերել վերջինիս կալանավորմանը:
Իշխանությունը վարչական վերահսկողության սահմանմամբ և´ սահմանափակեց Ղազարյանի խոսքի իրավունքը, և´ օպերացիա նախապատրաստեց հետագայում նրան ազատությունից զրկելու համար:
Հետո էլ թե` քննիչներին, դատախազներին, դատավորներին բան մի ասեք:
Նոր սահմանադրությամբ դա էլ կգրեք, որ իրենց ապօրինություն, քաղաքական հրահանգ կատարել կարելի է, իսկ մյուսներին դա արձանագրել` ոչ»: