
Ձյուն, մերկասառույց. ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին

Փետրվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Ապարանի, Վանաձորի, Թումանյանի, Բաղրամյանի, Անիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Ջուջևան-Ոսկեպար ճանապարհահատվածը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: