
Փրկարարները Հալիձոր գյուղի մոտակայքից դուրս են բերել արգելափակված բեռնատարները

Փետրվարի 22-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի «Դոմիկիներ» կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի մոտակայքում, չորս բեռնատար ավտոմեքենա արգելափակվել է ձյան շերտում:
Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել բեռնատարները, ինչի արդյունքում 51 բեռնատար շարունակել է ընթացքը:
Ավտոճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: