
Մահացել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ Հասմիկ Սայադյանը

Կյանքից անժամանակ հեռացել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ Հասմիկ Ռաֆիկի Սայադյանը:
Այս մասին տեղեկացնում են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից։
«Նրա անմնացորդ նվիրվածությունը գիտությանը և կրթությանը, ինչպես նաև ուսանողների հանդեպ հոգատար վերաբերմունքը, ուշադրությունը միշտ կմնան մեր հիշողություններում։
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և ուսանողներին։ Թող նրա պայծառ հիշատակը հավերժ վառ մնա մեր սրտերում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը` 17:30-ից սկսած, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում ( Մալաթիա, Սեբաստիա 34 )։