
Առատ ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. եղանակը Հայաստանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են.
Փետրվարի 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ առատ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։
Փետրվարի 21-23-ին շրջանների զգալի մասում, 24-25-ին՝ հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում՝ շատ առատ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևելյան, 5-8 մ/վ, փետրվարի 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։
Երևանում՝ փետրվարի 21-23-ին սպասվում է ձյուն, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։