«Ոնց է պատահում, որ Երևանի բյուջեն շատ ավելի մեծ է հիմա, քան մի տաս տարի առաջ, սակայն, փողոցները սառած են ու փակ ընդամենը մեկ օրվա տեղացած ձյան հետևանքով». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեկ միլիոն դոլարանոց հարց:

Ինչպե՞ս է պատահում, որ հիմա գույքահարկն ու հողի հարկը մի տաս ու ավել անգամ մեծ է (Երևան քաղաքի բյուջեի եկամուտների հիմնական մասը) քան մի տաս տարի առաջ էր.

Ոնց է պատահում, որ հիմա կարմիր գծերը մի տասնհինգ անգամ ավելի թանկ են, քան առաջ էր, իսկ մի տաս տարի առաջ ընդհանրապես չկար նման վճար:

Ոնց է պատահում, որ Երևանի բյուջեն շատ ավելի մեծ է հիմա, քան մի տաս տարի առաջ:

Սակայն, փողոցները սառած են ու փակ ընդամենը մեկ օրվա տեղացած ձյան հետևանքով, իսկ մի տաս տարի առաջ գրեթե ամեն շաբաթ էր նման ծավալի ձյուն տեղում (նկարներ ու տեսանյութեր կան համացանցում լիքը, բացեք ու նայեք), բայց նման կաթվածահար վիճակ հազվադեպ ու կարճ ժամանակով էր լինում:

Եթե պատասխանը չգտաք ասեմ: Երկիրը գյադեք են կառավարում, այս բառի գրական բառարանային իմաստով: Իսկ գյադեքը թասիբ ու ինքնասիրություն չեն ունենում, իրենք հայլու առաջ կանգնած իրենց հարց չեն տալիս՝ բա ամոթ չե՞ս անում, վաղը մյուս օրը մարդկանց երեսին ինչպե՞ս ես նայելու, բա չե՞ս մտածում, որ երեխաներդ ամաչելու են անունդ տան, ասեն, որ քեզ պես հայր կամ մայր են ունեցել:

Թու՜, ես ձեր ծծած կաթը…»։

Տեսանյութեր

Լրահոս