Բաժիններ՝

Փակ է Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Փակ է Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհը։

Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։

Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։

Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են, իսկ Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։

Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից), Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։

Տավուշի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում, Երևան-Սևան 25-40 կմ-ին, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս