Բաժիններ՝

Կրեմլում անհանգստացած են Ուկրաինայում զինվորականներ տեղակայելու Եվրոպայի ծրագրերից

Կրեմլում անհանգստացած են Ուկրաինայում զինվորականներ տեղակայելու Եվրոպայի ծրագրերիցԿրեմլն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում իր զինվորականներին տեղակայելու՝ Եվրոպայի ծրագրերի մասին բոլոր հաղորդումներին, դրանք անհանգստություն են առաջացնում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այդ մասին  հայտարարությունները երբեմն հակասական են։

«Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք այդ բոլոր հաղորդումներին, այդ մասին եվրոպացիների բոլոր, երբեմն հակասական պաշտոնական հայտարարություններին: Դա առաջացնում է մեր անհանգստությունը, որովհետև խոսքը վերաբերում է զորակազմի տեղակայմանը, ՆԱՏՕ-ի երկրների  զորակազմերի հնարավոր ուղարկմանն Ուկրաինա, դա բոլորովին այլ նշանակություն է ձեռք բերում մեր անվտանգության տեսակետից, ուստի այդ թեման կարևոր է մեզ համար», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ բրիտանական The Daily Telegraph-ը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյաների, հաղորդել էր, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները մտադիր են Վաշինգտոնին առաջարկել Ուկրաինայում տեղակայել մինչև 30 000 զինվորական Եվրոպայի երկրներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728