Թրամփը Զելենսկիին բռնակալ է անվանել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին անվանել է «առանց ընտրությունների բռնապետ» և ասել է, որ վերջինս հրաժարվում է ընտրություններից։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, ուկրաինական ընտրություններում նրա աջակցությունը չափազանց ցածր է, և միակ բանը, որ նա իսկապես գիտի, դա Բայդենի թույլ կողմերի վրա խաղալն է: Բռնապետ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է շտապի, թե չէ երկիր չի մնա»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտությունը կործանում է Ուկրաինան։

Թրամփը նաև կրկնել է իր դիրքորոշումը, որ որպես նախագահ՝ կարող է արագ հասնել կարգավորման, մինչդեռ Բայդենի վարչակազմը, նրա կարծիքով, նույնիսկ չի փորձել դա անել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728