
Հաճույքով կհանդիպեմ Թրամփին. Պուտին

«Ես հաճույքով կհանդիպեմ Թրամփին, վաղուց չեմ տեսել նրան»,-այսօր Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը չի նշել հնարավոր բանակցությունների ժամկետները՝ ընդգծելով միայն, որ «հանդիպումը պետք է նախապատրաստել, որպեսզի արդյունք լինի»։ Ռուսաստանի նախագահը նաև նշել է ,որ որևէ մեկը չի պատրաստվում Ուկրաինային դուրս թողնել բանակցային գործընթացից։
Պուտինը, սակայն, նույն կարծիքին չէ եվրոպացիների մասով։
«Մենք չենք շահարկում այն, ինչ կատարվում է այսօր Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև, սակայն այդ ամենի մեղավորը եվրոպացիներն են»,- նշել է Ռուսաստանի նախագահը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և ԵՄ մի շարք պետությունների միջև ծագած հակասությունները։
«Եվրոպացի առաջնորդների հանդեպ Թրամփի զսպվածությունը ինձ զարմացնում է՝ հաշվի առնելով, թե այդ մարդիկ ինչ էին անում ընտրություններից առաջ»,- նշել է Պուտինը։