
Եվրախորհրդի նախագահը ԵՄ երկրների ղեկավարների հետ խորհրդակցում է Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ձեռնամուխ է եղել Ուկրաինային ցուցաբերվող օգնության և Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ ԵՄ անդամ պետությունների հետ խորհրդակցությունների: Այդ մասին հայտնել է Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչներից մեկը:
«Նախագահ Կոշտան այժմ սկսել է (ԵՄ երկրների) ղեկավարների հետ խորհրդակցությունների համակարգված և կառուցվածքավորված գործընթաց՝ հիմնված այն հարցերի վրա, որոնք կենտրոնացած են երկու թեմաների շուրջ՝ Եվրոպական միության կողմից աջակցությունն Ուկրաինային և անվտանգության երաշխիքները», – փետրվարի 19-ին Բրյուսելում լրագրողներին հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով` չի բացառվում համապատասխան թեմայով Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի կազմակերպում, սակայն ներկայում ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողով անցկացնելու պլաններ չկան։
«Հաջորդ քայլերի մասին որոշումը կընդունվի այդ խորհրդակցությունների հիման վրա», – նշել է ԵՄ ներկայացուցիչը։