
Սա գցոցի չէր, սա նույնիսկ մատաղ անել չէր. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասել, թե հավաքական արևմուտքը Ուկրաինայի հետ արեց այն ամենը, ինչ որևէ թշնամի իր ամենավերջին թշնամու հետ չէր արել, նշանակում է ոչինչ չասել:
Սա գցոցի չէր, սա նույնիսկ մատաղ անել չէր: Սա մի մեծ բիզնես պրոյեկտ էր այն արևմտյան իսթեբլիշմենթի համար, որն այսօր այլևս չկա (Բայդեններ, Բորիս Ջոնսոններ, Շառլ Միշելներ, Բլինքեններ): Չկան և չկա նրանց երաշխիքն ու շահը: Կա միայն ավերակ Ուկրաինան, նրա 4% ծաղրածու առաջնորդը, ուկրաինական պատերազմի քեյսով միլլիոններ աշխատած ուկրաինացի կոռումպացված պաշտոնյաները և ուրիշ ոչինչ բացի դժբախտությունից և արհավիրքից:
Թրամփի հայտարարությունները ավարտական վերջակետ դրեցին այս ամենի վրա: Սա նախ և առաջ ասում եմ ոչ թե այն առումով, որ հակաարևմտական եմ կամ ռուսամետ, իմ մասնագիտությունը դա ինձ թույլ չի տալիս, որովհետև ոչ մեկն եմ ոչ էլ մյուսը, այլ այն առումով, որ քաղաքականությունը ծաղրածուներին ատելով ատում է և կիրառում նրանց բացառապես ի վնաս սեփական պետության, երբ գալիս է գործարքի եկամտաբերության ավարտը:
Հ.Գ. Ցավոք, դեռ երկար ուկրաինացիները չեն ընկալելու, որ այս պատերազմում ամենագթասիրտ կողմը և, ի վերջո, նորից Ուկրաինային տիրություն անող կողմը լինելու է Ռուսաստանը, այլ ոչ թե Ուկրաինան այս ողջ ընթացքում բազմաթիվ մոտիվացիաներով շահագործողներն ու օգտագործողները:
Այս ամենից կարծես ահռելի դասեր քաղողներ պետք է լինեին նաև Հայաստանում: Ցավոք, չեն քաղի, որովհետև ծաղրածուի դերը միակն է, որն իրենց հանձնարարված է»: