Անկարայում ընդդիմադիր պատգամավորներն ու ՏԻՄ ղեկավարները նստացույց են սկսել

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) անդամ բոլոր համաքաղաքապետերն ու պատգամավորները փետրվարի 18-ին Անկարայում նստացույց են սկսել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նստացույցի միջոցով ընդդիմադիրներն իրենց բողոքն են հայտնում Թուրքիայում վերջին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքում ընտրված ընդդիմադիր ղեկավարներին պաշտոնանկ անելու և նրանց փոխարեն հոգաբարձուներ նշանակելու գործընթացի դեմ:

Միևնույն ժամանակ հայտնի է դառնում, որ իր բնակարանում ձերբակալվել է Իգդիրում «DEM» կուսակցության նահանգային կառույցի ղեկավար Ալյա Աքքուշը:

Նա մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ: Մեկնարկած հետաքննության շրջանակներում նրան տեղափոխել են Ստամբուլ:

Նշենք, որ 2024-ի մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո մինչ օրս ձերբակալվել է «DEM կուսակցության» 9 և Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) 2 անդամ, ովքեր տարբեր քաղաքներում ընտրվել էին որպես քաղաքապետ և կամ համաքաղաքապետ:

Տեսանյութեր

Լրահոս