
Խաղաղությունը կհաստատվի միայն քննարկումների միջոցով, որոնք Մոսկվային և Կիևին կմիավորեն նույն սեղանի շուրջ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ իր հեռախոսազրույցի մասին։
«Ես հենց նոր խոսեցի նախագահ Լուլայի հետ: Մենք մտածում ենք, որ Ուկրաինայում խաղաղությունը կարող է հաստատվել միայն քննարկումների միջոցով, որոնք Ռուսաստանին և Ուկրաինային կմիավորեն նույն սեղանի շուրջ։ «Խաղաղությունը հնարավոր է, և միջազգային հանրությունը պետք է մոբիլիզացվի»,-ըստ BBC-ի՝ նշել է Մակրոնը:
Լուլան առ այսօր չէր կիսում և երբեմն քննադատում էր արևմտյան առաջնորդների դիրքորոշումը, որով Մակրոնն իրեն աջակցում էր Ուկրաինայի հակամարտության վերաբերյա: Լուլան դժգոհել է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում խոսել խաղաղության մասին։
Բրազիլիան, որն Ուկրաինա տեղափոխված Leopard 2 տանկերի համար արկեր է արտադրում, հրաժարվել է մատակարարել այդ ռազմամթերքը: Բրազիլիան միաժամանակ Չինաստանի հետ համահեղինակել է այն, ինչ ներկայացվել է որպես խաղաղության ծրագիր:
Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, և միայն նրա հետ, երբ Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները ընդհանուր դիրքորոշում կմշակեն։