
Հիասթափված եմ Ուկրաինայի դիրքորոշումից. Դոնալդ Թրամփ

‼️Եթե Ուկրաինան ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապա երկրում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ։
‼️Հիասթափված եմ Ուկրաինայի դիրքորոշումից։ Այս կոնֆլիկտը հնարավոր էր լուծել դեռևս տարիներ առաջ` առանց տարածքային կորուստների։
‼️ Ուկրաինայում վաղուց չեն եղել ընտրություններ, իսկ Զելենսկին այժմ ունի ընդամենը 4 տոկոս վարկանիշ։ Պետք է գնալ ընտրությունների։
‼️ Ռուսները չէին ցանկանում կործանել Կիևը, եթե ցանկանային, կանեին դա:
‼️«Զելենսկին չի կարողանում ասել, թե որտեղ է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացրած գումարների կեսը»:
‼️«Զելենսկին բոլորովին ապաշնորհ նախագահ է, որը ծիծաղելի հայտարարություններ է անում, և նրա ղեկավարությունը թույլ է տվել, որ պատերազմը շարունակվի»։
‼️ Ուկրաինան պետք է վերադարձնի մեր փողերը։ Զելենսկին պետք է բացատրություն տա, թե ուր են այս փողերը։
‼️ 150 միլիարդ դոլար ենք տվել Ուկրաինային ու հիմա Զելենսկին չի կարողանում ասել, թե ուր են այդ փողերը։
‼️ «Այսօր ես լսեցի, ասում են՝ «Օ՜, մեզ չեն հրավիրել… Սա պետք է ավարտեիր 3 տարի առաջ, սա երբեք չպետք է սկսեիր։ Դուք կարող էիք գործարք կնքել»,-ասել է Թրամփը:
Դ. Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է բողոքի բանակցություններին իրեն չհրավիրվելու համար, քանի որ Զելենսկին կարող էր գործարք կնքել Ռուսաստանի հետ դեռևս 3 տարի առաջ:
‼️ «Ամերիկացիները 350 միլիարդ դոլար են հատկացրել Ուկրաինային: Բայց որտե՞ղ է այս փողը: Ո՞ւր են գնում այդ փողերը: Ես ոչ մի հաշվապահություն չեմ տեսել»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ