
Թուրքիայում ավելի երջանիկ են չամուսնացածները. հարցում

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է երկրի բնակչության շրջանում կյանքի գոհունակության մակարդակին վերաբերող հետազոտություն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ 2024-ին 18 և ավելի բարձր տարիքային խմբի քաղաքացիների շրջանում կյանքից գոհ է միայն 49.6 տոկոսը։ Այս ցուցանիշը 2023-ի համեմատ նվազել է 3.1 տոկոսով:
Նշվում է, որ կյանքից ու ապրուստից գոհ մարդկանց շարքերում մեծամասնություն են կազմել չամուսնացածները:
Ըստ այդմ՝ իրեն երջանիկ է համարում 18 և ավելի բարձր տարիք ունեցող ամուսնացած անձանց 44 տոկոսը, իսկ չամուսնացածների՝ 52.5 տոկոսը։