
Ես հավատարիմ եմ Թրամփի՝ ևս մեկ Գազա ստեղծելու ծրագրին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է իր աջակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «այլ Գազա» ստեղծելու գաղափարին։ Նման հայտարարություն է տարածել Նեթանյահուի գրասենյակը։
«Ինչպես ես խոստացել էի, Գազայի պատերազմից հետո չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ, ո՛չ Պաղեստինի ինքնավարություն։ Ես հավատարիմ եմ ևս մեկ Գազա ստեղծելու ծրագրին»,- ասվում է վարչապետի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թրամփի կողմից ավելի վաղ առաջարկված ծրագիրը ենթադրում է պաղեստինցիներին դուրս հանել անկլավից՝ դրա հետագա վերակառուցման նպատակով։