Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդն իր խորին մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում վարչապետ Փաշինյանի խոսքերի առնչությամբ

Աշխարհասփյուռ հայ համայնքները և Հայաստանի մեր հայրենակիցները ցնցվել են վարչապետ Փաշինյանի դիտարկումներից՝ արված 2025 թ․հունվարի 24-ին, Շվեյցարիայում մի խումբ սփյուռքահայերի հետ հանդիպման ընթացքում: Հայոց ցեղասպանությանը անդրադառնալիս նրա մեկնաբանությունները կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը:

Հայկական համայնքային խորհուրդն իր խորին մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում վարչապետ Փաշինյանի խոսքերի առնչությամբ։ Հայոց ցեղասպանությունը պատմության ապացուցված, անհերքելի փաստ է՝ անկախ Թուրքիայի և նրա խորքային պետության ժխտողական քաղաքականությունից։ Ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան և շատ այլ երկրներ պաշտոնապես ճանաչել են իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը կասկածի տակ դնել կարելի է ակնկալել միայն. Էրդողանից և նրա հետևորդներից։

Արդյո՞ք պարոն Փաշինյանը միացել է Էրդողանի կողմից ճշմարտության համառ ժխտմանը. պատմական փաստ, որը հաստատված է բազմաթիվ արձանագրություններում: Սա դավաճանություն է ազգի նկատմամբ, ճշմարտության ժխտում՝ «եկեք նայենք սրան և տեսնենք, թե իրականում ինչ է եղել» ռևիզիոնիստական ​​շեշտադրմամբ։ Վարչապետը կարո՞ղ է բացատրել, թե որոնք են իր շարժառիթները։ Գուցե, իսկապես, նա Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտությունը՝ կասկածի և շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ ոչ կոմպետենտ կամ մանիպուլյատոր անձինք, իրենց կասկածելի քաղաքական օրակարգով, մեզ մոլորության մեջ գցեն։

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես և բացահայտ ներողություն խնդրել իր անպատասխանատու և վիրավորական արտահայտությունների համար, որոնք անարգում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը։

Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդ Լոնդոն 2025 թ․ փետրվար

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728