Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանա՛ս, քեզ որպես շեֆ չեմ կարող ընդունել. Քոչարյան

ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կիսում այն կարծիքները, թե 1998թ. տեղի ունեցածը պալատական կամ ռազմաքաղաքական հեղաշրջում էր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժանանակ նա ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրամանագրով ազատելու հնարավորություն ուներ.

«Այդ հարցն իրեն տվեք՝ ինչո՞ւ չի ազատել, ինչո՞ւ եք ինձ տալիս այդ հարցը: Այն ժամանակ SMS-ներով չէին ազատում: Դուք փորձում եք մի շատ պարզ պատասխան փնտրել: Ինքը հնարավորություն ուներ ազատելու, այն ժամանակվա Սահմանադրությամբ նախագահի իշխանությունը գրեթե անսահման էր, ինչո՞ւ չի ազատել, այդ հարցը ձեր մոտ չի առաջանում:

Դուք ասում եք՝ առաջնային մանդատ չունեիք. Ես առաջնային մանդատ ունեի Ղարաբաղում և այդ մանդատից հրաժարվել եմ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն էր ինձ խնդրել, որ ես գամ Հայաստան՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար: Ես առաջնային մանդատից հրաժարվել եմ, եկել եմ Հայաստան, և շատ հստակ պայմանավորվածություններ են եղել, թե մենք ինչպես ենք աշխատում:

Կարդացեք նաև

Ես այն ժամանակ շատ պարզ ասել եմ, որ վաղուց շեֆ չեմ ունեցել: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները լավ էին, վատ չէին, բայց ասացի՝ վաղուց շեֆ չեմ ունեցել, և ես գալիս եմ այստեղ այս նպատակի համար, դու չնեղանաս, եթե ես քեզ որպես շեֆ չեմ ընդունելու, ես ընդունելու եմ գործնական հարաբերություններ:

Հարցն ինձ չի ուղղված: Վազգեն Սարգսյանը կտար հրաժարական, թե ոչ, թես չգիտեմ, անկեղծ ասած՝ չենք էլ քննարկել այն ժամանակ, ուղղակի այնքան արագ այդ ամենը կատարվեց, դրան չի էլ հասել: Իսկ դուք ենթադրում եք՝ եթե ինձ ազատեր, ես չպետք է պայքարեի, եթե խոսքը գնում էր Ղարաբաղի մասին. իհարկե, կպայքարեի: Այսքանը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս