
Փրկարարները մարել են Քասախ գյուղում բռնկված հրդեհը

Փետրվարի 16-ին, ժամը 17:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ջալակյան փողոցում այրվում է խոտի դեզ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է որ տներից մեկի մոտակա անասնագոմին կից՝ ծածկի տակ, այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։50-ին, մարվել՝ 19։11-ին։ Այրվել են մոտ 120 հակ կուտակած անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ)։