
Ցանկություն, որը չիրականացավ․ Զիդանը նշել է այն ակումբը, որտեղ կցանկանար խաղալ

Լեգենդար ֆրանսիացի կիսապաշտպան և մարզիչ Զինեդին Զիդանը նշել է ակումբը, որի կազմում երազել է խաղալ, բայց այդպես էլ չի հասցրել։ Նրա խոսքով, դա Ֆրանսիայի Լիգա 1-ի պատմական ակումբ «Մարսել»-ն է։
««Մարսել»-ը հիմա լավ մարզավիճակում է։ Ես այստեղ չեմ խաղացել, բայց դա մի ցանկություն էր, որը ցավոք չիրականացավ։ Երբ այցելեցի նրանց մարզադաշտը, տեսա նրանց ենթակառուցվածքները, հասկացա, որ սա իսկապես մեծ ակումբ է։ Այստեղ շատ հետաքրքիր բաներ կան», – Զիդանի խոսքերն է փոխանցում Give Me Sport-ը։
Նշենք, որ Զիդանը ծնվել է հենց Մարսելում։ Այս թեմային անդրադարձել է նաև Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը՝ նշելով, որ Զիդանը նրա հիմնական թեկնածուն է ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնի համար։ Դեշամը հայտարարել է, որ կլքի իր զբաղեցրած պաշտոնը 2026 թվականին։