ԱՄՆ պատվիրակություն Սաուդյան Արաբիայում բանակցություններ կվարի ռուս պաշտոնյաների հետ

ԱՄՆ պատվիրակությունը այսօր՝ կիրակի օրը, մեկնում է Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ վարելու ռուս պաշտոնյաների հետ՝ լավ առաջընթացի հույսով։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, գրում է Reuters-ը։

«Ես գնում եմ այսօր երեկոյան», – ասել է Ուիտկոֆը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Ես այնտեղ կուղևորվեմ ազգային անվտանգության խորհրդականի հետ, և մենք հանդիպումներ կունենանք նախագահի ցուցումով, և հուսով եմ, որ մենք իսկապես լավ առաջընթաց կունենանք»:

Սաուդյան Արաբիայում կայանալիք բանակցությունները կլինեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձր մակարդակի անձնական քննարկումներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս