Բաժիններ՝

Երբեք չենք ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղության համաձայնագիրը. Զելենսկի

Մենք երբեք չենք ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցությամբ իր երկրում պատերազմը դադարեցնելու իր տեսլականը՝ հասկացնելով, որ երբեք չի ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղության համաձայնագիրը։

«Ես երբեք Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կայացված որևէ որոշում չեմ ընդունի, երբեք։ Սա պատերազմ է Ուկրաինայում՝ մեր դեմ, և սրանք մեր մարդկային կորուստներն են»,- ասել է Զելենսկին։

Խոսելով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ սկսելու հնարավորության մասին՝ Զելենսկին կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին նույնպես նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ զգուշացնելով, թե ինչ կարող է լինել ՆԱՏՕ-ի հետ, եթե Ռուսաստանը չկանգնեցվի կամ եթե Միացյալ Նահանգները դուրս գա դաշինքից։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները չունեն ռազմական ներուժ՝ առանց ԱՄՆ-ի օգնության իրենց պաշտպանելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս