Բաժիններ՝

Պատմության դասագրքերից Արցախյան ազատամшրտը հանել են, «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»․ պատմաբան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը: Ուշադրություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 10-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի մարտի 30-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 33-Ն հրամանը, սակայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են միայն հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը, գրել է Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը։

Նրա խոսքով, չափորոշչի հաստատման մասին խոսք չկա:

«Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, բայց չունենք հաստատված առարկայական չափորոշիչ:

Հիմա ազգադավների խեղաթյուրումների մասին: ԿԳՄՍՆ-ին հաջողվել է գտնել հուդայակերպ, գրպանային, ծախու պատմաբաններ, ովքեր իրենց թաթերով, էրիներով կամ չանչերով «Հայոց պատմություն»-ը դարձրել են «Հայաստանի պատմություն»:

Ազգադավ ու ցայտուն ևս մեկ խեղաթյուրում. «Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի վերնագիրն էր. «Ազատագրական պայքարը և հայապահպանության հիմնախնդիրները նորագույն շրջանում»: 11-րդ դասարանի նոր ծրագրում Թեմա 5.-ը ունի հետևյալ վերնագիրը. «Պետության առջև ծառացած հիմնախնդիրները նորագույն շրջանում»:

Տեղադրված պատկերներում կարող եք տեսնել «Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի բովանդակությունը և «Հայաստանի պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի բովանդակությունը ու համեմատել:

Կտեսնեք սրբապիղծ, սևահոգի ու վայ պատմաբանների կատարած ազգադավ փոփոխությունները:

Նախ՝ «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»:

Ապա ծրագրից հանել են հետևյալ ենթաթեմաները.

«4. Արցախյան ազատամարտը՝ Հայկական հարցի պատմության շրջադարձային փուլ:

5. Անկախության վերականգնումն Արցախում: Արցախի Հանրապետության կայացման գործընթացը:

6. Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ու Հայկական հարցը: Հայկական հարցի լուծման հեռանկարները:

7. Արցախյան հիմնախնդիրն այսօր: Լուծման հեռանկարները:

8. Համահայկական միասնության անհրաժեշտությունն ու ազգային հիմնարար արժեքների դերը հայապահպանության գործում:

9. Անկախ և զորեղ Հայաստանի Հանրապետությունը՝ հայապահպանության ու հարատևման գրավական»:

Պատասխան եք տալու, դավաճա՛ն ընդոծիններ: Իսկական հայերը խարան են դաջելու ձեր պիղծ ճակատներին»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս