Բաժիններ՝

Ադելիա Պետրոսյանը երրորդ անգամ անընդմեջ հաղթեց Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչում

Ռուսաստանցի հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթանակ է տարել Կրասնոյարսկում կայացած Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում:

Երկու ծրագրերի արդյունքում Էթերի Տութբերիձեի սանը հավաքել է 238,79 միավոր:

Ադելինան երրորդ անգամ է անընդմեջ դառնում է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող։ Պետրոսյանը նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է։

Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին չմշկորդների միջազգային միությունը (ISU) հայտարարեց, որ ռուս և բելառուս գեղասահորդներն ու չմշկորդները չեզոք կարգավիճակով, առանց օրհներգի և դրոշի կարող են մասնակցել օլիմպիական ընտրական մրցումներին։ Սակայն մարզիկները չեն կարողանա 2026 թվականի Օլիմպիական խաղերում հանդես գալ թիմային մրցումներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս