Բաժիններ՝

Հայ ատլետները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Բալկանյան խաղերում

Հայաստանի ներկայացուցիչ վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է ատլետիկայի Բալկանյան փակ առաջնության չեմպիոն: Նա հաղթել է 1500 մետր մրցավազքում՝ ցույց տալով 3:49.82 արդյունք: Մկրտչյանն առաջ է անցել Սլովենիայի և Թուրքիայի մրցակիցներից՝ Անջեյ Բլոգից եւ Իբրահիմ Էրատից։

Եվս մեկ հայ մարզիկ՝ Գոռ Հովակիմյանը, եռացատկում գրավել է երկրորդ տեղը՝ ցույց տալով 16,10 մ արդյունք:

Բալկանյան երկրների առաջնությունը մեկնարկել է փետրվարի 15-ին Բելգրադում:

Հայաստանը մրցաշարում ներկայացնում են յոթ աթլետներ ՝ Երվանդ Մկրտչյան (վազք), Ռազմիկ Ղազարյան (եռացատկ), Գոռ Հովակիմյան (հեռացատկ, եռացատկ), Սամվել Գևորգյան (վազք), Միլենա Գրիգորյան (վազք), Յանա Սարգսյան (հեռացատկ, եռացատկ), Իզաբելլա Առաքելյան (հեռացատկ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս