Բաժիններ՝

Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ և դրա պատասխանատուների հետ մինչև կյանքի վերջին օրը կռիվ տվող մտավորականին. Սերժ Սարգսյանը՝ Ավետիք Իշխանյանի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ

Խոր ցավով տեղեկացա իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի մահվան մասին:

Մեր այսօրվա իրականությունը՝ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ և դրա պատասխանատուների հետ մինչև կյանքի վերջին օրը կռիվ տվող մտավորականին՝ բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանին: Այդ ցավն ու ցասումը լիովին արտահայտված են նրա հրաժեշտի խոսքում:

Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս