Բաժիններ՝

ԴՈւ էլ ԳՆԱՑԻՐ… ՀԻՄԱ ԱՌԱՆՑ ՔԵԶ` «ԱՎԵՐԱԿԱՑ ԵՍ ԻՆՉՊԵ՞Ս ԹԱԳԱՎՈՐԵՄ»

Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ավո ջան, ազնվության, մաքրության, արդարամտության, հայրենասիրության, ազգայնականության, սկզբունքայնության, խիզախության, մտքի, խելքի,
խորաթաթանցության մարմնացում, դու էլ գնացիր…Եվ մենք, ինչպես թշվառ ու անտեր մեր հայրենիքը, շագրենի կաշի հագած`նոսրանում ենք, կծկվում ու խեղճանում… Ասա եղբայր, առանց քեզ ու քո նմանի ինչպես դիմակայենք սև ու մութ ամպերին, ինչպես գտնենք լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհը…

Տխուր ու վհատ է մեր ճամփան, առանց լույսի և ուղեցույցի… Մենակ ենք, չենք գտնում ճամփան… Թեկուզ և արցունքներովս էլ մարգարտափայլ շավիղ բացեմ, միևնույնն է, չենք գտնելու ճամփան։

Ավո ջան, ազնվատոհմիկ Մարդ, պայծառ ճակատ, իմաստության արդեն իսկ ցամաքած աղբյուր` ասա դու ասա, ինչո՞ւ մեզ մենակ թողեցիր…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս