Երուսաղեմում սկսվել է Նեթանյահու-Ռուբիո հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի իր գրասենյակում ընդունել է պետքարտուղարին: Անհատական ​​հանդիպմանը կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնել է timesofisrael.com-ը:

Սա Ռուբիոյի առաջին այցն է Մերձավոր Արևելք ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Սպասվում է, որ այցի ընթացքում նա կկենտրոնանա հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի շրջանակում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի վրա։

Տեսանյութեր

Լրահոս