Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իսրայել է առաքել ավելի քան 900 կգ քաշով MK-84 ռումբերի խմբաքանակ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ից երկիր է առաքվել ավելի քան 900 կգ քաշով MK-84 ռումբերի խմբաքանակը: Գիշերը նավը, որը տեղափոխում էր ռումբերը, բեռնաթափվել է Աշդոդ նավահանգստում։ Այնուհետև ռումբերը բեռնվել են տասնյակ բեռնատարների մեջ և հասցվել Իսրայելի ռազմաօդային բազաներ:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել Իսրայել ուղարկել այս ծանր ռումբերը, որոնոց մատակարարումն արգելվել էր նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այս կապակցությամբ ասել է, որ ռումբերի այս խմբաքանակը շատ կարևոր է Իսրայելի ռազմաօդային ուժերի համար և ծառայում է որպես Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև ամուր դաշինքի ևս մի ապացույց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս