Բաժիններ՝

BRICS-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 6-7-ը Ռիո դե Ժանեյրոյում

BRICS-ի գագաթնաժողովը, որը 2025 թվականին կնախագահի Բրազիլիան, կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով միավորման մամուլի ծառայությանը։

«Հաստատվել են 2025 թվականին BRICS-ի գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը և վայրը։ Այն տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը»,- ասված է հաղորդման մեջ

Բրազիլիան BRICS-ի նախագահությունը ստանձնել է հունվարի 1-ից։ 2024 թվականին միավորումը նախագահում էր Ռուսաստանը։ Նրա նախագահության ընթացքում առանցքային իրադարձությունը դարձավ Կազանի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-24-ը, որտեղ որոշում կայացվեց գործընկեր պետությունների կատեգորիա ստեղծելու մասին։

Առաջին գործընկերները դարձան Բելառուսը, Բոլիվիան, Ղազախստանը, Կուբան, Մալայզիան, Թաիլանդը, Ուգանդան և Ուզբեկստանը։

Ինդոնեզիան նույնպես սկզբում նշվում էր որպես BRICS-ի գործընկեր, սակայն հունվարի 6-ին Բրազիլիայի իշխանությունները հայտարարեցին, որ երկիրը դարձել է միավորման լիիրավ անդամ: Հունվարի 17-ին Բրազիլիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Նիգերիան միացել է BRICS-ին որպես գործընկեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս