Բաժիններ՝

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ժամը 10։00֊ի դրությամբ առանց տեղումների եղանակ է։

Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Շինուհայր – Հարժիս – Սիսիան ավտոճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Երասխ բնակավայրից մինչև Սուրենավան բնակավայր մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս