Թռիչքաձև աճող պետական պարտքն արդեն հուզում է բարձրաստիճան պաշտոնյաներին. Թադևոս Ավետիսյան

Տնտեսագետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է. «Թռիչքաձև աճող պետական պարտքն արդեն հուզում է բարձրաստիճան պաշտոնյաներին

Ասեմ, որ չիմացողներն իմանան։
Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների’ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ #Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմում է 12 միլիարդ 842 միլիոն 240 հազար #ԱՄՆ դոլար, այլ ոչ թե 12 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ի դեպ, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ’ կրկնապատկվել է։

Բարձրաստիճան որոշ պաշտոնյաների համար հատուկ ընդգծում եմ.
ՀՀ արտաքին #պարտքը պաշտոնական վերջին տվյալներով’ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 6 միլիարդ 454 միլիոն 151 հազար #ԱՄՆ դոլար, այլ ոչ թե 5 միլիարդ 962 միլիոն ԱՄՆ դոլար։

Կարծում եմ հիմա պարզ է դառնում, թե ով է քաղաքական դիվիդենտ ստանում հանրությանը մանիպուլացնելով կամ անտեղեկացված լինելու հետևանքով»։

Տեսանյութեր

Լրահոս