![](/banners/BeFunky-design.jpg)
Գերմանիայում ՀՀ դեսպանն ու Բավարիայի խորհրդարանի նախագահը քննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/479916987-1030423255789545-5853358300855537631-n_1-770x_.jpg)
Փետրվարի 13-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին ընդունեց Բավարիա երկրամասի Լանդթագի (խորհրդարան) նախագահ Իլզե Այգներին։ Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը դեսպանին ուղեկցում էր Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Քրիստին Զասսեն։ Քննարկվեց Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, մշակույթ, համագործակցության հնարավորություններին։
ՀՀ դեսպանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և այդ համատեքստում Հայաստանի ներդրումային գրավչությունը։ Կարևորվեց Բավարիայի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացումը։
Դեսպան Ենգիբարյանն իր զորակցությունը հայտնեց այսօր առավոտյան Մյունխենում տեղի ունեցած մահափորձի՝ ավտոմեքենայով մարդկանց ամբոխի մեջ մխրճվելու կապակցությամբ և հայտնեց, որ ամուր կանգնած է Գերմանիայի ժողովրդի կողքին։