![](/banners/BeFunky-design.jpg)
Մհեր Գրիգորյանն Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցությամբ հնարավոր նոր ծրագրերը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/l-0x119wh-1440x839z-0.5458.jpeg)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը:Հայտնում են կառավարության մամուլի ծառայութունից:
Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել ՀԲ հետ համագործակցությամբ հնարավոր նոր ծրագրերի ուղղություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի շուրջ՝ անդրադառնալով մասնավորապես ռազմավարական կառավարման նոր մեթոդաբանության մշակմանը և թվյանացման օրակարգի իրականացմանը: