Բաժիններ՝

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գյումրիում. տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին և անգիտակից կին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։

Փրկարարները բացել են Գյումրի քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկի դուռը, որտեղ հայտնաբերվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Կարապետ Հ․-ն՝ մահացած վիճակում և 83-ամյա Լենա Ղ․-ն՝ անգիտակից, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս