Անգլիան Թուրքիա մեկնողների համար նախազգուշացնող հայտարարություն է տարածել

Անգլիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնող հայտարարություն է տարածել Թուրքիա մեկնող իր քաղաքացիների համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հաշվի առնելով վերջին շրջանում Ստամբուլում և Անկարայում մեթիլ սպիրտով արտադրված կեղծ խմիչքների պատճառով արձանագրված ավելի քան 100 մահվան դեպքերը՝ Անգլիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է ալկոհոլային խմիչքներ գնել միայն լիցենզավորված խանութներից և ուշադրություն դարձնել շշի պիտակին։

Նախազգուշացման մեջ նաև ընդգծվել է, որ մարտին սկսվում է Ռամադանը՝ մուսուլման աշխարհի պահքի ամիսը, որի ընթացքում Թուրքիայում ևս արգելվելու է ցերեկային ժամերին հասարակական վայրերում սնվելը, ծխելը, մաստակ ծամելը և այլն։

Տեսանյութեր

Լրահոս