![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրոպական երկրները հայտարարում են՝ իրենք ևս պետք է մասնակցեն Ուկրաինայի հարցով բանակցություններին
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Screenshot_1-10.png)
Եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան հայտարարում են, որ իրենք պետք է մասնակից լինեն ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ ապագա բանակցություններին՝ ընդգծելով, որ «ընդհանուր նպատակը պետք է լինի այն, որ Ուկրաինան կարողանա խոսել ուժի դիրքերից»:
«Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի Ուկրաինային ուժեղ դիրքի մեջ դնելը: Ուկրաինան և Եվրոպան պետք է լինեն ցանկացած բանակցությունների մաս», – ըստ Reuters-ի ասվում է յոթ երկրների և Եվրահանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ:
«Ուկրաինան պետք է ապահովվի անվտանգության երաշխիքներով: Ուկրաինայում արդար և տևական խաղաղությունը կայուն անդրատլանտյան անվտանգության նախապայմանն է», – նաև նշվում է հայտարարության մեջ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցներից հետո հայտարարել է ՌԴ նախագահի հետ առաջիկա հանդիպման մասին։ Թրամփն ընդգծել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են բանակցություններ սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին: