![](/banners/BeFunky-design.jpg)
Առաջ Ռուսաստանից գալիս էին, ոսկի էին առնում, չկա, վերացել է, Տրնդեզ է, ոսկի առնող չկա. տնտեսվարող
Իրենք ցոփ ու շռայլ կյանք են վարում, որ երկիր ուզում՝ գնում են ընտանիքներով, պարգևավճարներ են ստանում մեր տված հարկերի հաշվին. Կառավարության շենքի առջև շարունակվում է շրջանառության նոր հարկից բողոքող տնտեսվարողների ակցիան։
Տնտեսվարողները բարձրաձայնում են, որ Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռն ավելանում է։
«Ինչ հարկ էլ ավելանա, գնորդը չկա, որ հասկանանք արժե՞ թանկացնել, թե՞ ոչ։ Ինչ ուզումա լինի, եթե արհեստականորեն ուռճացնենք այդ ապրանքը, ո՞վ պետք է առնի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ոսկու շուկայի տնտեսվարողներից մեկը։