Բաժիններ՝

Թուրքիան սեփական արտադրության զրահամեքենան կցուցադրի ԱՄԷ-ում

Թուրքական ռազմարդյունաբերական «Nurol Makina» ընկերության արտադրած «Ejder Yalçı» զրահամեքենաների «EWB» տարբերակը 2025-ին կցուցադրվի «Միացյալ Արաբական Էմիրություններում» (ԱՄԷ): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընկերության հայտարարության համաձայն՝ զրահամեքենան պոտենցիալ սպառողներին կներկայացվի 2025-ի փետրվարի 17-21-ն Աբու Դաբիում կայանալիք «Միջազգային պաշտպանական ցուցահանդես-վաճառք» (IDEX 2025) համաժողովի շրջանակներում:

Բացի այդ 12 հոգանոց անձնակազմ տեղափոխելու հնարավորություն ունեցող զրահապատ մեքենային զուգահեռ ցուցադրվելու է թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված «NEFER» 30մմ-անոց հեռակառավարվող կրակային համակարգը:

Նշենք, որ «Ejder Yalçın» տեսակի զրահամեքենաներն արդեն առկա են 10-ից ավել եվրոպական և ՆԱՏՕ անդամ երկրների սպառազինությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728