![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփի դիրքորոշման հետ կապված եվրոպական երկրները փոխում են մոտեցումն Ուկրաինայի նկատմամբ. Politico
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/AMN-EM1.jpeg)
Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները փոխում են Կիևին աջակցելու իրենց մոտեցումը՝ այն համապատասխանեցնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, ով ցանկություն է հայտնել բանակցել Մոսկվայի հետ։ Այս մասին ասված է Politico թերթում հրապարակված հոդվածում։
«Ուկրաինայի վերաբերյալ ռազմավարությունը Եվրոպայում հանգիստ փոխվում է՝ ԱՄՆ-ի հայտարարությունների տոնայնության փոփոխությանը համահունչ՝ անսասան աջակցության խոստումներից մինչև բանակցությունների սեղանի շուրջ Կիևին շահեկան դիրք ապահովելու փորձեր»,- նշում է հրատարակությունը։
Դրանում նշվում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու մտադրության մասին Թրամփի հայտարարությունների հետ կապված՝ եվրոպական երկրների ղեկավարները ցանկություն են ցուցաբերում առաջատար դեր խաղալ խաղաղ բանակցություններում։
Թերթի տվյալներով՝ այս նոր ռազմավարությունն առավել հստակորեն կդրսևորվի այս շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում, որը կանցկացվի փետրվարի 14-16-ը։
Թերթի գնահատմամբ՝ այս անգամ միջոցառումը կանցկացվի այլ կերպ, քան ամերիկացի նախկին առաջնորդ դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Նախկինում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։